News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհին, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած 3 զինվորները, որոնցից մեկը` Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել էր, կարճատեւ արձակման թույլտվություն են ունեցել:

Այս մասին ասել է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեւան-Երեւան ճանապարհի 41-րդ կմ-ին, հոկտեմբերի 16-ի երեկոյան, «ՎԱԶ-21102»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել ձորակը: Վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորներից մեկը մահացել է:

«Տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատեւ արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երեւանի կայազորի տարածքից»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ