News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կահիրեում փետրվարի 3-ի երեկոյան հրդեհ է բռնկվել կառավարության շենքերից մեկում, որի շուրջ ուրբաթօրյա նամազից հետո բողոքի ակցիայի հոծ բազմություն է հավաքվել։

Ինչպես տեղեկացնում է Дни.ру-ն, բռնկման ամենահավանական վարկածը միտումնավոր հրդեհելն է։ Ավելի վաղ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կառավարության շենքի միտումնավոր հրդեհման մասին տեղեկությունների է տիրապետում։

Տեղեկացնենք, որ ՆԳՆ շենքի մոտակայքում դեռեւս շարունակվում են ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումները։ Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ։ Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հերթին ոստիկանների վրա քարեր եւ շշեր են նետում։  

Հիշեցնենք, որ Կահիրեում բողոքի ակցիաները կապված են, Պորտ-Սայիդում կայացած չարաբաստիկ ֆուտբոլային հանդիպման հետ։ Հանդիպմանը հաջորդել էր անկարգությունները, ինչի արդյունքում զոհվել է 74, եւ վիրավորվել 300 մարդ։

Ցուցարարները հանդիպմանը հաջորդած անկարգությունների մեջ մեղադրում են ոստիկանությանն ու պահանջում են ձերբակալել ՆԳ նախարարին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ