Թիվ  12 ընտրատարածքային հանձնաժողովում, ապրիլի 24-ին, տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննվել է  թիվ 12 ընտրատարածքում ԱԺ  պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր անձ Արամ Խաչատրյանի ներկայացրած դիմում-բողոքը:

Դիմումը վերաբերում է նրան, որ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը եւ Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 18 –րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարզոչությամբ սահմանված կարգը:

Նրանք չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին եւ այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաեւ Նորագավիթ թաղամասում: «Դիմում ենք Ձեզ՝ օրենքով սահմանված կարգով շտապ միջոցներ ձեռնարկել վերը նշված խախտումները վերացնելու եւ կանխելու ուղղությամբ,  քանի որ դրանք կարող են էական ադեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,-ասված է դիմումում:

Ղեկավարվելով վերոնշյալով՝ թիվ 12 ԸԸՀ-ն որոշեց բավարարել  դիմում-բողոքը,  դիմել Երեւանի քաղաքապետին՝ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում Էրեբունի զանգվածի բարձրահարկշենքերի պատերին,  էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին եւ այլուր մեծամասնական ընտրակարգովպատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի եւ Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառները փակցված լինելու հանգամանքը եւ չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել:

ԱԺ մեծամասնական ընտրակարգով  պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանին եւ Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ՝ քարոզչական պաստառները այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթղերը,  (վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու մասին համապաատասխան համայնքի ղեկավարի վարչական ակտեր` առկայության դեպքում, կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականատերերի համաձայնությունները) թիվ 12  ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: ԸԸՀ-ի երեկվա նիստին մասնակցում էին նաեւ  երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ: