Թերթի տեղեկություններով՝ այս «Հունդայի» մակնիշի ՊՆ 0201 Մ պետհամարանիշի մեքենան պատկանում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:
«Լուսանկարում պարզ երեւում է, թե ինչ խախտումներ է թույլ տալիս պաշտոնյան՝ Երեւանի Տերյան փողոցում: Եթե շարքային քաղաքացին երթեւեկության կանոնները խախտեր այդ ավտոմեքենայի նման, բավականին կլոր տուգանք կնշանակվեր: ԱՊՊԱ-ի կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցնելու համար սահմանված է տուգանք՝ 10 հազար դրամի չափով:
Տեխզննման կտրոնի բացակայության համար տուգանքը կազմում է 50 հազար դրամ, բացի այդ, մեքենան կայանել է անցումի վրա եւ վարորդը, առանց շտապողականության, հարակից թերթի կրպակից ինչ-որ գնումներ է անում: Քանի որ այս դեպքում խոսքը հասարակ վարորդի մասին չէ, տուգանքների մասին մտահոգվելու կարիք չկա»,- գրում է թերթը:


























