News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկում են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ  վաղը կանցկացվեն «կենսաբանություն», «ընդհանուր պատմություն» եւ «աշխարհագրություն» առարկաների քննությունները:

«Կենսաբանություն» առարկայի քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 1938 (Հայաստանը եւ ԼՂՀ-ն` ներառյալ), «ընդհանուր պատմություն» առարկայի համար՝ 397 եւ «աշխարհագրություն» առարկայի համար՝ 392 դիմորդ:

Երեւանում քննությունները կընթանան 2 քննակենտրոնում՝ թիվ 189 ավագ եւ 14 հիմնական դպրոցներում: Քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 22-ին` «հայոց լեզու» եւ «քիմիա» առարկաներով:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ