News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվել է Չարենցավան քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում հունիսի 14-ին՝ ժամը 19.59֊ին տեղի ունեցած կիսաքանդ շինության փլուզման արդյունքում զոհվածի ինքնությունը։ 

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում՝ պարզվել է, որ փլուզվել է Չարենցավան քաղաքի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը, ինչի հետեւանքով զոհվել է Չարենցավանի բնակիչ՝ 1989թ. ծնված Հովհաննես Բաբայանը, ում մարմնի մի մասը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, դուրս է բերվել փլատակներից: Հրշեջ֊փրկարարները եւ փրկարարները իրականացրել են Հ. Բաբայանի մարմնի չհայտնաբերված մասի որոնողական աշխատանքներ:

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին,  Չարենցավանից NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները փոխանցել են, որ Չարենցավանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կան վիրավորներ եւ 1 զոհ:Ըստ այդմ, տուժողները երկաթ ստանալու նպատակով չգործող գործարանում խողովակ են պայթեցրել: NEWS.am-ը դեպքի մասին տեղյակ է պահել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի մամուծի ծառայությունում պարզաբանել էին, որ տեղի է ունեցել փլուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ