News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական հաքերների կողմից հարձակման է ենթարկվել «Արմենիա Վայն» գինու գործարանի ինտերնետային կայքը:

Իրենց «Անտի Արմենիա թիմ» կոչող ադրբեջանական հաքերներն «Արմենիա Վայն» ընկերության կայքում տեղադրել են Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից իբր իրականացրած «ագրեսիայի» մասին մեղադրական նյութ, նկարներ, Ադրբեջանի նախագահի ու զինված ուժերի վերաբերյալ տեսանյութ:

«Ադրբեջանցիների խղճուկ քայլը խոսում է վերջիններիս վհատության մասին: Մենք ապացուցում ենք, որ անգամ շրջափակման նման ոչ բարենպաստ պայմաններում, հայերն ունակ են զարգացնել արտադրություններ, մտնել միջազգային շուկաներ եւ անգամ նոր խոսք ասել:

Ի հեճուկս չարակամների, մենք վստահեցնում ենք, որ «Արմենիա» անունը կրող գինիների առաջխաղացումը միջազգային ասպարեզում շարունակվելու է նոր թափով»,- ասված է «Արմենիա Վայն» գինու գործարանի տարածած հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ