Հալեպ-Երեւան թռիչքը իրականացնելու համար մեկ ժամ ուշացումով՝ Երեւանի ժամանակով ժամը 17.41–ին «Սիրիական ավիաուղիների» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Ուշացման պատճառի եւ ուսեւորների թվաքանակի հետ կապված հարցերով Գեւորգ Աբրահամյանը խորհուրդ տվեց դիմել «Սիրիական ավիաուղիներ»:

Նշենք, որ ինքնաթիռը պետք է Երեւան գար ժամը 16 40-ին, իսկ  17.40–ին նշանակված էր ինքնաթիռի թռիչքը:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես դադարեցրել է իրականացվող չվերթները դեպի Հալեպ:Նման որոշում է կայացվել` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները եւ սիրիական կողմի հետ  օդային կապը: