Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ այսօր` փետրվարի 12-ին, ժամը  21.00-ից 22.15-ը հրաձգություն է եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը: Զոհեր եւ վիրավորներ այս պահի դրությամբ չկան:

Նա նաեւ նշեց, որ այժմ վիճակը հանգիստ է, այս պահին այն ավարտված է: