Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը, ժամը 11:00-ի դրությամբ, կազմել է 10,92 տոկոս. Քվեարկությանը մասնակցել է 275 986 ընտրող: Նման տվյալներ է արձանագրել ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը: 

Երեւանում մասնակցությունը կազմել է 10,5 տոկոս (86 601 ընտրող):

Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի.

Արագածոտնի մարզ -  9,99% (11422)

Արարատի մարզ - 14,46% (30817)

Արմավիր մարզ - 8,41% (18887)

Գեղարքունիքի մարզ - 12,85% (23 970)

Լոռիի մարզ - 11,68% (27775)

Կոտայքի մարզ - 9,76% (22699)

Շիրակի մարզ - 7,96% (18244)       

Սյունիքի մարզ - 15,13% (16613)

Վայոց ձորի մարզ - 9,68% (4573)

Տավուշի մարզ - 13 % (14385):

Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում քվեարկել է 7,18% (9016), իսկ Վանաձորում` 11,16%  (10 780):

ԿԸՀ-ն քվեարկության մասնակցության վերաբերյալ հաջորդ տեղեկությունը կհաղորդի ժամը 15:00-ին. դա կլինի ժամը 14:00-ի տվյալները: