Թբիլիսի քաղխորհրդի մի քանի պատգամավորներ, ովքեր «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչներ են, հարցաքննության են կանչվել եւ կալանավորվել: Այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» խմբակցության նախագահ Կոկի Իոնատամիշվիլին:

Նրա խոսքով` այդ մարդիկ հարցաքննության են կանչվել որպես վկաներ եւ ձերբակալվել տարբեր մարմինների կողմից, այդ թվում` ֆինանսների նախարարության քննչական ծառայության: Ձերբակալվածների թվում են նաեւ Թբիլիսիի փոխքաղաքապետ Դավիդ Նինիձեն, պատգամավոր Մամուկա Ախվլեդիանին եւ «ՄԱՇ» այլ ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է Թբիլիսիի քաղաքապետարանը, ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է քաղխորհրդի եւ քաղաքապետարանի մոտ 30 աշխատակիցների: Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը: