Միջին Ուրալի մանկական ճամբարում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Սուր աղիքային ինֆեկցիայի բռնկումն արձանագրվել է «Ռասսվետնի» մանկական առողջարարական ճամբարում:

Սուր աղիքային ինֆեկցիայի ախտանիշներով բուժօգնության համար դիմած երեխաների թիվը 40-ից ավելի է: Ճամբարում ընդհանուր թվով 300 մարդ է հանգստանում, գրում է URA.Ru-ն:

Սվերդլովի Ռոսպոտրեբնադզորի մասնագետները տեղում քննություն են վարում: Այժմ ջրի, պատրաստի եւ հում սննդի նմուշներ են վերցվում:

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ Սվերդլովում էր նման միջադեպ գրանցվել: «Տավատույ» ճամբարում 113 երեխա եւ մեկ մեծահասակ էին թունավորվել:

Երեխաների զանգվածային թունավորում Եկատերինբուրգի մոտ գտնվող ճամբարում