Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում հուլիսի 11-ին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել: Այդ մասին ասվում է «Մենք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

«Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր: Այն նորից ծառայելու է ինչ որ սրճարանների եւ սեփականատերերի` փակելով քաղաքի հիմնական ճեմուղին:

Տարոն Մարգարյանը նաեւ հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որեւէ հանրային զուգարան չկա այդ տարածքում:

Փաստորեն Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից եւ տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից:

Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա»,- նշել են հայտարարության հեղինակները: