Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին, հուլիսի 11-ի երեկոյան, խցակից ընկերները գտել են անգիտակից վիճակում, հաղորդում է Aravot.am-ը: 

Կայքի տեղեկություններով՝  ախտորոշման նպատակով նյարդաբան է հրավիրվելու: Սա առաջին դեպքն է: Այս պահին հայտնի է, որ նա իր անգիտակից լինելու մասին ոչինչ չի հիշում: