ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դատարանն արդարացրել է ոստիկան Ջորջ Ցիմերմանին, որը 2012 թվականի փետրվարին գնդակահարել էր սեւամորթ դեռահաս Թրեյվոն Մարթինին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, 6 ատենակլները 16,5 ժամ խորհրդակցությունից հետո Ցիմերմանին մեղավոր չեն ճանաչել դիտավորյալ սպանության մեջ եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Դատավճռի հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ են ժամանել ոստիկանական ուժեր: Մեղադրական դատավռի կողմնակիցները դատարանի շենքի մոտ վանկարկել են. «Չկա արդարություն»:

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ խոշոր քաղաքներում բնակվող սեւամորթ բնակչությունը դուրս է եկել փողոցներ՝ իր բողոքն արտահայտելու այդ դատավճռի դեմ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»՝ Ցիմերմանին մեղադրում էին նրանում, որ 2012-ի փետրվարին, պարեկային ծառայություն կատարելով Սենդֆորդի փողոցներում, հակամարտության մեջ է մտել մի դեռահասի հետ, որը նրան կասկածելի է թվացել: Երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ Մարթինը գերազանցություն է ունեցել: Ցիմերմանը կրակել եւ տեղում սպանել է նրան: