Վրաստանի ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլին հրաժարական է տվել։ Ինչպես «Իտերպրեսս Նյուսին» է հայտնել ԿԸՀ քարտուղար Գիզո Մչեդլիձեն, նախագահն արդեն դիմել է խորհրդարանին՝ համապատասխան դիմումով։ Նրա խոսքով՝ Խարատիշվիլին այդ դիմումը ներկայացրել է այսօր։
Մինչ այդ, ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», ԿԸՀ-ում գործակալությանը հաղորդել են, որ ԿԸՀ-ն այդ տեղեկությունները ոչ հերքում է, ոչ հաստատում։
ԿԸՀ-ն Խարատիշվիլիի պաշտոնաթողության հետ կապված արտակարգ հայտարարություն կտարածի այսօր՝ 15։00-ին։
Նշենք, որ Վրաստանում սկսվել է նախագահական ընտրությունների հետ կապված նախընտրական քարոզարշավը։ Նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին։




























