Արագածոտնի մարզում այսօր` օգոստոսի 14-ին, վթար է եղել, ինչի հետեւանքով կա զոհ եւ վիրավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնից:

Նրանց փոխանցմամբ` Քուչակ գյուղի տարածքում «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան բախվել է բեռնատար մեքենային, ինչի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի ուղեւորը մահացել է, իսկ վարորդը` տեղափոխվել Ապարանի հիվանդանոց: Վթարի հետեւանքով տուժած ուղեւորը մոտ 30-ամյա տղամարդ է, նա տրավմատիկ շոկով  այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է: Իսկ մահացածը, ոստիկանության փոխանցմամբ, մոտ 20 տարեկան էր:

Բեռնատար մեքենայի վարորդը Վրաստանի քաղաքացի է, նա վնասվածքներ չունի: Այժմ ճշտվում է մահացածի եւ վիրավորի ինքնությունները: