Վերջին տվյալների համաձայն, որոնք օգոստոսի 15-ի առավոտյան հրապարակել է Եգիպտոսի կառավարությունը, իսլամիստների ու իրավապահների բախումների արդյունքում զոհերի թիվը կազմում է 464:
Ինչպես հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մոհամեդ Ֆաթալլահը, զոհերի թվում 43 ոստիկան է եւ 421 քաղաքացիական անձ: Ընդ որում, Կահիրեում զոհերի թիվը բոլոր զոհերի կեսից ավելին է: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիրավորների թիվը գերազանցում է 2 հազարը:
Հիշեցնենք, որ անկարգությունները պայմանավորված են ոստիկանության գործողություններով՝ կապված պաշտոնանակ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների երկու ճամբարները ցրելու հետ: Ցուցարարները ընդդիմացել են, այդ թվում՝ զենք են կիրառել:
Եգիպտոսի անցումային կառավարությունը ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարել, իսկ Կահիրեում եւ եւս 11 նահանգներում՝ պարետային ժամ:





























