Հյուսիսային Կորեան դատապարտում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ վերջերս անցկացրած «Iron Mace» համատեղ զորավարժությունները՝ հայտարարելով, որ դրանք «միջուկային պատերազմի փորձ են»։
««Iron Mace» ռազմատենչ անվանումով այս զորավարժությունները միջուկային պատերազմի ամենահրեշավոր փորձն են՝ ուղղված մեր պետության դեմ միջուկային զենքի կիրառմանը», - ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի առաջին տեղակալ Կիմ Չոն Սիկի հայտարարության մեջ։
Փհենյանի կարծիքով՝ անցկացվող զորավարժությունները հաստատում են ԿԺԴՀ-ի այն ջանքերի իրավացիությունը, որոնք ուղղված են «միջուկային ուժերի անընդհատ ամրապնդմանը, որոնք ունակ են հետևողականորեն արձագանքելու նույնիսկ նման միջուկային սպառնալիքին»։
«ԿԺԴՀ-ի պաշտպանական քաղաքականությունը, որն ուղղված է միջուկային պատերազմի զսպման երկրի ուժերի հետագա արագ ամրապնդմանը՝ ի պատասխան առկա բարդ և ապագա սպառնալիքների, որևէ փոփոխության չի ենթարկվի», - նշել է Կիմ Չոն Սիկը։





























