Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 2–ին,մեկնարկել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։

Քննարկման առաջին օրը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացնում է նախագիծը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել այդ նիստին։ Լրագրողների մուտքը դահլիճ սահմանափակվել է, և նրանք զրկվել են տեղում լուսաբանելու քննարկումները։

Նշենք, որ 2027–ի պետբյուջեի քննարկումները կշարունակվեն մինչը նոյեմբերի 11–ը, որից հետո այն կներկայացվի նոյեմբերի 17–ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայում։