Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուղեւորվել է նվաճելու Կազբեկը, ինչի պատճառով այդ շրջանում խստացվել են անվտանգության միջոցառումները:

«Ինտերնետում Կազբեկի շրջանում Ռուսաստանի հետ սահմանը տեղափոխելու մասին տեղեկությունները բազմաթիվ խոսակցությունների առիթ է հանդիսացել, ուստի Ճանապարհորդների ազգային ֆեդերացիան հերքում է այդ լուրերը: Կազբեկը նվաճում է Վրաստանի նախագահը, ինչի պատճառով խստացվել են անվտանգության միջոցառումները»,-ասվում է ֆեդերացիայի հաղորդագրությունում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: