News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը լուրջ ռիսկերի հետ է կապված, որոնք «գալիս են Ռուսաստանից ու Վրաստանի տարածքի շրջափակման փաստից»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգի Բոկերիան ՝ մեկնաբանելով իր հայ գործընկերոջ՝ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը, Վրաստանն ու Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը:

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները հիմնարար սխալ թույլ չեն տա ու Վրաստանի տնտեսությանը վնասներ չեն հասցնի: Ինչպես նշել է Բոկերիան, Վրաստանի ռազմավարական շահն է ընթացիկ Կարս-Ախալքալաք նախագծի իրագործումը, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Վրաստանն ու Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը:

Աբխազական կողմը իր զարմանքն է հայտնել այդ հայտարարության առթիվ՝ նշելով, որ Աբխազիայի տարածքով միջանցիկ երկաթուղու բացման թեման վաղուց չի բարձրացվել ո՛չ ռուս-աբխազական երկխոսության եւ ո՛չ էլ այլ որեւէ ձեւաչափում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ