Ռուաստանի ԱԳՆ-ն տարհանել է Տրիպոլիում իր դեսպանատան անձնակազմին՝ դիվանագիտական առաքելության վրա հարձակումից հետո, որն իրականացվել է հոկտեմբերի 2-ին: Ռուսական դեսպանատան բոլոր աշխատակիցներն այսօր հատել են Թունիսի հետ սահմանը, հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում: Լիբիական կողմը հայտարարել է ռուս դիվանագիտության անվտանգությունն ապահովելու անկարողության մասին: Դեսպանատան աշխատակիցների մի մասը աշխատանքային կապեր է պահպանելու Տրիպոլիի հետ՝ Թունիսի տարածքից:
Հիշեցնենք, որ զինված խմբավորումը հարձակվել է լիբիական մայրաքաղաք Տրիպոլիում ռուսական դեսպանատան վրա: Հարձակումը հետ էին մղել Լիբիայի անվտանգության ուժերը, սպանվել էր մեկ մարդ:





























