Բելգիայի խորհրդարանը բելգիական արքայական ընտանիքի ֆինանսավորման համակարգը բարեփոխելու մասին օրենք է ընդունել : Բոլոր դոտացիաներն այսուհետ կկրճատվեն, կհարկվեն, նաեւ կկրճատվի արքայազնեերի եւ արքայադուստրերի ցանկը, որոնք պետական ֆինանսավորում են ստանում:
Բելգիայի թագավոր Ֆիլիպի ու թագուհի Մաթիլդայի վրա այս օրենքը չի տարածվել: Թագավորը, փաստացի, կպահպանի իր դոտացիան, որը կազմում է տարեկան մոտ 11 մլն եվրո:
Սահմանադրական նորմերը չեն տարածվում Ֆիլիպի եղբոր եւ քրոջ՝ արքայազն Լորանի եւ արքայադուստր Աստրիդի վրա: Հարկման տակ կընկնեն Ֆիլիպի հայրը՝ Ալբերտ 2-րդը եւ նրա կինը՝ Պաոլան, հաղորդում է «ԻՏԱռ-ՏԱՍՍ»-ը:





























