Մոսկվայում ձերբակալվել է Արեւմտյան Բիրյուլեւո շրջանի «Բիրյուզա» առեւտրի կենտրոնի դիմաց տեղի ունեցած խռովությունների հինգերորդ մասնակիցը՝ Գենադի Շիբանովը, որը «Ռուսսկայա Մոսկվա» շարժման համակարգողն է։ Ձերբակալման մասին հաղորդել է Շիբանովի փաստաբան Օքսանա Միխալկինան։
Ըստ փաստաբանի ձերբակալման պատճառը Բիրյուլեւոյում «ժողովրդական հավաքին» մասնակցելն է եղել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր չորս կասկածյալների։ Նրանցից երեքին դատարանը կալանավորել է, չորորդը չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել։
Բիրյուլեւոյում անկարգությունների գործով երեք երիտասարդներ են կալանավորվել
Նշեենք, որ զուգահեռ եւս երկու գործ է սկսվել Բիրյուլեւոյի անկարգությունների մասնակիցների նկատմամբ։ Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովին մեղադրանք է ներկայացվել։
Այս սպանությունը Բիրյուլեւոյում զանգվածային խժդժությունների էր հանգեցրել։ Եվս մեկ գործ հարուցվել էր Բիրյուլեւոյի բանջարեղենային բազայի ղեկավարության նկատմամբ, բանտարկություններ էին եղել։




























