Հունաստանում հոկտեմբերի 28-ին դատարանի առաջ կկանգնեն յոթամյա Մարիային առեւանգող գնչուական ընտանիքի անդամները: ԴՆԹ-թեստերի համաձան՝ երեխան գնչու ծնողների բարեկամը չէ, հաղորդում  9tv.co.il-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Ցուցմունքներ տաու ժամանակ գնչու հայրն ասել է, որ միշտ էլ դեմ է եղել, որ աղջիկն իրենց հետ ապրի, քանի որ գիտակցել է, որ վաղ թե ուշ շիկահեր աղջիկը կգրավիր իրավապահների ուշադրությունը: Ենթադրվում է, որ գնչուները երեխային ձեռք են բերել 1200 դոլարով:

Ոստիկանությունը փորձում է պարզել աղջկա ինքնությունը: Նրա լուսանարները տեղադրել են բազմաթիվ հունական լրատվամիջոցներում: Ոստիկանները չեն բացառում, որ երեխային կարող էին առեւանգել այլ երկրում: Աղջկա արտաքինը խոսում է այն մասին, որ նա կարող է ծնունդով սկանդինավյան երկրներից լինել:

Հունաստանի ոստիկանությունը փնտրում է գնչուների մոտ հայտնաբերված շիկահեր աղջկա ծնողներին