Բրիտանացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի նպատակը մարդու եւ կենդանիների, այդ թվում մարդու «հեռավոր ազգականների», ուղեղների տարբերությունները վեր հանելն է: Արդյունքում հայտնաբերվել է մարդու ուղեղի այն հատվածը, որը չկա ոչ մի կենդանու մոտ:
Հաղորդվում է, որ 25 կամավորներ եւ 25 մակակներ ենթարկվել են մագիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի ազդեցությանը: Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել գլխուղեղի կեղեւի կառուցվածքին: Հետո նրանք համեմատել են ստացված արդյունքները:
Պարզվել է, որ գլխուղեղի կեղեւի պրեֆրոնտալ հատվածում մարդու եւ կենդանիների մոտ 12 գոտիներից 11-ը համընկնում են, իսկ, այսպես կոչված, կողքի ճակատային բեւեռը կենդանիների մոտ չկա, հաղորդում է informing.ru-ն:
Նշենք, որ հենց այդ հատվածն է, ըստ բրիտանացի գիտնականների, պատասխանատու որոշումների կայացման ունակության եւ պլանավորման համար:



























