Սանկտ Պետերբուրգի դատախազությունը մտադիր է պարզել՝ «Դոժդ» հեռուստաալիքն իր հարցմամբ անցե՞լ է թույլատրելի սահմանը, թե՞ ոչ:
Գերատեսչության կայքում նշվում է, որ այս պատմությունը վրդովվեցրել է պատերազմի վետերաններին, ոոնք շրջափակման միջով են անցել:
Ճակատայինները «Արդյոք արժե՞ր հանձնել Լենինգրադը ֆաշիստական զորքերին՝ բնակիչներին փրկելու համար» հարցումը սրբապղծություն են համարում, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Հիշեցնենք, որ ծագած սկանդալին զուգահեռ՝ հեռուստաալիքը սկսել էր անհետանալ տարբեր օպերատորների մալուխային ցանցերից: Այդ մասին լուրեր էին սկսել ստացվել դեռ երեկոյան՝ ռուսական մարզերից: Մի քանի ժամով ընդհատվել էր նաեւ «Դոժդի» հեռարձակումը Մոսկվայում:
Իրենց հերթին երկու խոշոր օպերատորները՝ «Տրիկոլոր ՏՎ»-ն եւ «Վիմպելկոմը» հաստատում են, որ մտադիր չեն անջատել «Դոժդը»: Ալիքի ղեկավարությունը ավելի վաղ արդեն ներողություն խնդրել էր մեծ իրարանցում առաջացրած հարցի համար:




























