News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում մեծանում է մալուխային հեռուստատեսության այն օպերատորների թիվը, որոնք անջատում են «Дождь» հեռուստաալիքը՝ վերջինիս տեղադրած սկանդալային հարցումից հետո:

Անջատման մասին արդեն հայտարարել են «Տրիկոլոր», «Ակադո» եւ «Դոմ.ռու» ընկերությունները: «ՆՏՎ-Պլուս»-ն ու «Ռոստելեկոմ»-ը եւս անջատել էին, սակայն հետո վերականգնել են:

Հիշեցնենք, Լենինգրադի շրջափակման 70-ամյա տարելիցի նախօրեին «Дождь»-ի պորտալում ընթերցողներին առաջարկվել էր պատասխանել հարցի, թե արդյոք արժեր հանձնել Լենինգրադը՝ բնակիչներին փրկելու համար: Հասարակությունը հարցը գնահատել էր որպես նացիզմի վերածնունդ եւ դավաճանություն սեփական ժողովրդին:

Ղեկավարությունը հեռացրել էր հարցումը եւ ներողություն խնդրել, սակայն հանրությունը դրանով չէր բավարարվել: ՌԴԿԿ խմբակցությունը Պետդումայում հայտարարել էր, որ մտադիր են հեռուստաալիքի նկատմամբ դատախազության ստուգում նախաձեռնել:

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ «Дождь»-ը հատել է բարոյականության սահմանի «կարմիր գիծը»:

Նա նաեւ հավելել է, որ մալուխային ցանցի ցանկացած օպերատոր իրավասու է որոշել՝ անջատում է հեռուստաալիքը, թե ոչ, հայտնում է «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ