Հարցին՝ կարելի է «Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը համեմատել Հիտլերի օրոք Գերմանիայի գործողությունների հետ», դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ժխտողական պատասխան է տվել։
«Ես Ղրիմի բռնակցումն առանձին դեպք եմ դիտարկում», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն, ըստ նրա, «խոսքը միանշանակ միջազգային իրավունքի խախտման մասին է», հայտնում է Deutsche Welle –ն` վկայակոչելով dpa-ն:
Նշենք, որ գերմանացի շատ քաղաքական գործիչներ քննադատել էին ԳԴՀ-ի ֆինանսների նախարարի` մարտի 31-ին Բեռլինում աշակերտների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը: Խոսելով Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին` Վոլֆանգ Շոյբլեն ասել էր. «Նման միջոցներ ժամանակին օգտագործում էր Հիտլերը` Սուդետներում»:




























