Լուգանսկում դաշնայնացման կողմնակիցներն Ուկրաինայի իշխանություններին վերջնագիր են ներկայացրել մինչեւ ապրիլի 29-ի տեղական ժամանակով ժամը 14:00-ն: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Մասնավորապես նշվում է, որ «եթե տեղի բնակիչների բոլոր պահանջները՝ ամրագրված Ժնեւի համաձայնությամբ, չիրագործվեն, ապա Կիեւում իշխանության բոլոր մարմինները կհամարվեն հակաժողովրդական ու հանցավոր»: Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ նոր իշխանության հակառակորդները «կանցնեն ակտիվ գործողությունների»: Սակայն թե հստակ ինչ գործողությունների մասին խոսքը, չի նշվում:

Ցուցարարները պահանջում են «համաներում հայտարարել Ուկրաինայի արեւելքում բողոքի շարժման բոլոր մասնակիցների համար, ճանաչել ռուսաց լեզուն պետական, ինչպես նաեւ շրջանի ինքնորոշման հանրաքվե անցկացնել»:

Դաշնայանցման կողմանկիցները, ովքեր իրենց «Հարավ-արեւելքի բանակ» են անվանում, ապրիլի 6-ին գրավել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքը, իսկ օրերս հայտարարել են երկրի Հարավ-Արեւելքի միացյալ շտաբի ստեղծման մասին, որը պետք է համակարգի շտաբերի աշխատանքը մյուս շրջաններում: