Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինցի իսլամիստների ՀԱՄԱՍ շարժումը պատասխանատու է իսրայելցի առեւանգված երեք դեռահասների սպանության համար, փոխանցում է The Jerusalem Post թերթը:
Նա խոստացել է, որ ՀԱՄԱՍ-ը «պատասխան կտա» դրա համար:
Անելի վաղ Իսրայելը հայտարարել էր հրեական հոգեւոր դպրոցի առեւանգված երեք աշակերտների սպանության մասին:
Նրանց մարմինները հայտնաբերվել են հունիսի 30-ին` Հորդանան գետի Արեւմտյան ափի Խեւրոն քաղաքի հյուսիսային հատվածում:
Դեռահասներին առեւանգել էին հունիսին` Հորդանան գետի Արեւմտյան ափին: Առեւանգվածներից երկուսը 16 տարեկան են, մեկը` 19:
Իսրայելը կատարվածում սկզբից էլ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին եւ բանակային գործողություն իրականացրել` Հորդանան գետի Արեւմտյան ափին ձերբակալելով 400 արաբի, որոնց երեք քառորդը ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներ են եղել, ինչպես նաեւ 10 պաղեստինցի խորհրդարանականների: Զինվորները խուզարկել են 2,8 հազար շինություն:
Իր հերթին Պաղեստինի ՀԱՄԱՍշարժումը հերքել է Իսրայելի մեղադրանքը երեք դեռահասների սպանության վերաբերյալ եւ զգուշացրել զերծ մնալ «պատերազմ հրահրելուց»:





























