Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական Տնտեսական Միությանը(ԵՏՄ) Հայաստանի անդամակցության համաձայնագրի նախագիծը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է մաքսային անցակետ լինի:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իր կայքում տեղադրել է փաստաթղթեր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Փաստաթղթի երկրորդ հավելվածի 7-րդ կետում (Փոփոխություններ, որոնց ենթարկվում են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական միջավայրի ձեւավորման շրջանակներում կնքված միջազգային համաձայնագրերը) նշվում է. «2009թ.-ի նոյեմբերի 27-ին կնքված Մաքսային միության Մաքսային օրենսդրության մասին Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Մաքսային միության Մաքսային օրենսդրության 2-րդ հոդվածի 1-ին կետում  «տարածքներ» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը:

Մաքսային միության Մաքսային օրենսդրության 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Մաքսային միության միասնական մաքսային տարածք են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքները»:

Նույն օրենսդրության 95-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է. «Մաքսային վերահսկողությունն իրականացվում է մաքսային սահմանով անցկացվող ապրանքների նկատմամբ»:

Ներկայացնում ենքք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագրի հավելվածը.

Հավելված 1. Մաքսային միության եւ Միասնական տնտեսական միջավայրի պայմանագրային-իրավական հիմքի ձեւավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի սահմանը:

Հավելված 2. 2014թ.-ի մայիսի 29-ին կնքված Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրությունը եւ միջազգային պայմանագրերը, որոնք կնքվել են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական միջավայրի պայմանագրային-իրավական հիմքի ձեւավորման շրջանակներում՝ կապված Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ:

Հավելված 3.  Պայմաններ ու անցումային դրույթներ

Հավելված 4 .Ապրանքների եւ դրույքերի սահմանը, որոնց նկատմամբ անցումային շրջանում Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն ներկրման մաքսային տուրքերի դրույքներ, որոնք տարբերվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնի դրույքներից:

Հավելված 5. Արձանագրություն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքներից ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման առանձնահատկությունների մասին՝ դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքը, այն տարածքներից, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չեն հանդիսանում: