Հյուսիսային եւ Հարավային Կորեայի հերթապահող նավերը հոկտեմբերի 7-ին Դեղին ծովում փոխհրաձգություն են սկսել, երբ հյուսիսկորեական ռազմանավը անցել է նշագիծը, փոխանցում է Lenta.ru-ն` վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբերի պետերի միավորված կոմիտեի հայտարարությունը:
«Նավը նահանջի դրդելու համար մեր զինվորականները համապատասան հաղորդագրություն են ուղարկել եւ նախազգուշական կրակոց կատարել», - ասվում է հայտարարությունում:
Սակայն ԿԺԴՀ նավը նահանջելու փոխարեն, պատասխան կրակ է բացել: «Դա մեզ ստիպեց նորից կրակել: Միայն դրանից հետո նավը նահանջեց», - նշել են Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները:
Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չկա:



























