News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Օգոստոսյան ցուցանիշներն արդարացրել են վատագույն կանխատեսումներ կապված «ռուսական» տրանսֆերների հետ: Սկզբում նշենք, որ այդ «փոխանցում» տերմինը նշանակում է ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումներ, որոնք ֆիզիկական անձինք ստանում են առեւտրային բանկային համակարգի միջոցով: Այսինքն, ըստ էության, դա արտերկրից մեր տնային տնտեսությունների ստացած ֆինանսական օգնության միայն մի մասն է(մոտ 80 տոկոս):

Այսպես, օգոստոսին «ռուսական» փոխանցումների գումարը տարվա կտրվածքով նվազել է գրեթե 13,5 մլն-ով կամ 7.7 տոկոսով: Այս ոլորտում բացասական միտումների պատճառները (բացի Ռուսաստան մուտքի սահմանափակումներից օտարերկրացի միգրանտների համար) ուղղակիորեն կապված են նրա տնտեսության բարդ իրավիճակի հետ:

Ինչպես հայտնի է, մի շարք երկրների պատժամիջոցներ հանգեցրել են Ռուսական տնտեսության համար մի շարք բացասական հետեւանքների: Ռուսական կապիտալի արտահոսքն, ավելի ճիշտ փախուստը(տասնյակ միլիարդ դոլարներով) արտասահման, օտարերկրացի ներդրողների հետաքրքրության թուլացումը վատատեսական կանխատեսումներ են կատարում առաջիկայում Ռուսաստանի տնտեսության վերականգնման կապակցությամբ:

Ամենից բացի, չի բացառվում նավթի համաշխարհային գնի նվազման վտանգը, որի արտահանման եկամուտները Ռուսաստանի պետական բյուջեի առաջատարն է:

Մեկ այլ բացասական երեւույթ է ռուբլու անկումն ամերիկյան դոլարի նկատմամբ: Օգոստոսին դոլարի միջին անվանական փոխարժեքը ռուբլու նկատմամբ տարվա կտրվածքով աճել է 9,4 տոկոսով: Այս գործոնը, բնականաբար, անդրադարձել է դրամական փոխանցումների վրա Ռուսաստանից, որոնք իրականացվում են ռուբլու դոլարի փոխանցմամբ: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած երկրներից սննդամթերքի ներմուծման էմբարգոն հանգեցրել է կանխատեսելի հետեւանքների: Օգոստոսին գնաճը տարվա կտրվածքով հասել է 7,5 տոկոսի, ընդ որում էմբարգոյի ենթարկված սննդամթերքը թանկացել էր միջինը 1,4 անգամ: Հասկանալի է, որ աշխատանքային միգրանտների ընթացիկ ծախսերն աճել են նույնքան:

Հիշեցնենք, որ ընդհանուր մանրածախ առեւտրաշրջանառության եւ վճարովի ծառայությունների նկատմամբ փոխամցումների գումարը սովորաբարի հասնում է 30 տոկոսի սահմանին: Հասկանալի է, որ փոխանցումների հոսքի կրճատումը չի սահմանափակվում ստացողների կենսամակարդակի բացարաձակ վատթարացմամբ: Վճարունակության կտրուկ նվազումն անդրադառնում է բիզնեսի վրա, այստեղից էլ՝ պետական բյուջեի եկամուտների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ