Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ: Նա եղել է միակ թեկնածուն:
Ըստ օրենքի, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ եւ դատավոր անդամների միջեւ ռոտացիոն սկզբունքով:
Մինչ օրս ակադեմիայի խորհուրդը նախագահել է Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը:




























