Ճապոնական Toyota ընկերությունը տեխնիկական անսարքությունների պատճառով ամբողջ աշխարհից 1,75 մլն ավտոմեքենա է հետ կանչում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաշխարհային արտադրողի ավտոմեքենաներում միանգամից 3 թերություն է հայտնաբերվել, որոնք ընդունակ են հանգեցնել բռնկման կամ ազդել արգելակային համակարգի շահագործման բնութագրիչների վրա: Նման թերություններ ունեն նաեւ Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ճապոնական Toyota ընկերությունն ԱՄՆ շուկայից մոտ 700 հազար ավտոմեքենա էր կանչել անսարքության պատճառով, որը կարող է հանգեցնել հետին կախոցի աշխատանքի խաթարումների:

Toyota Motor Corporation-ը ավտոմեքենաների արտադրության ճապոնական առաջատարն է: Հիմնադրվել է 1937թ.: Ընկերությունում հաշվվում է մոտ 300 հազար աշխատակից: