News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ իշխանությունները երկրի բնակիչներին արգելել են  երեխաներին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի անունով կոչելը: Ավելին, անունը չեն կարող օգտագործել նրանք, ում վաղուց էին այդպես կոչել:

Ըստ փաստաթղթի՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նման քայլի են դիմել՝ փորձելով պահպանել «ներկայիս առաջնորդի գերագույն դերը»: Փաստաթղթի հեղինակները գրում են առաջնորդների եւ շարքային քաղաքացիների անունների համընկնումների անցանկալիության մասին, քանի որ «առաջնորդներին չի կարելի հավասարեցնել շարքային մարդկանց», հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Փհենյանի պաշտոնական փաստաթուղթը: 

2011թ. ԿԺԴՀ այն ժամանակվա առաջնորդ Կիմ Չեն Իրը հրաման էր արձակել, որով իր անունն ունեցող երկրի քաղաքացիներին առաջարկվում էր այն «կամավոր» փոխել, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ երկրում արգելվել էր Կիմ Չեն Իրի հոր՝ Կիմ Իր Սենի անվան գործածությունը, որը Հյուսիսային Կորեայի հիմնադիրն է, եւ որը երկիրը ղեկավարել է 1948 թ.-ից մինչեւ մահ՝ 1994 թ.:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ