«Ուկրաինայի Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» 378 մլն դոլար կանխավճար է վճարել, հայտնում է ուկրաինական ընկերության մամուլի ծառայությունը։
Այդ մասին Facebook –ի իր էջում գրել է նաեւ ուկրաինական ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլեւը։

«Գազպրոմն» առայժմ չի հաստատել տեղեկությունը, փոխանցում է rbc-ն։

Հոկտեմբերի 31-ի բանակցություններում,որտեղ երրորդ կողմ էր հանդես եկել Եվրամիությունը, «Գազպրոմը» պայմանավորվել էր, որ այսուհետ մատակարարումները կկատարվեն միայն կանխավճարով եւ միայն Կիեւի կողմից պարտքի մի մասը մարելուց հետո։ Մինչեւ  2015թ. I քառորդը Ուկրաինան պարտավոր է  3,1 մլրդ դոլար վճարել։ Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը մինչեւ 2015թ. մարտը Ուկրաինային գազ կմատակարարի 100 դոլար զեղչով։