Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ոստիկանը կրակել է 18-ամյա սեւամորթ անչափահասի վրա: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդն անզեն է եղել: Բացի այդ, դեպքի վայր ժամանած մահացածի ընտանիքին թույլ չեն տվել տեսնել նրա մարմինը, հայտնում է Gazeta-ն:

Ներկայումս բացահայտվում են պատահարի հանգամանքները:

Օգոստոսի 9-ին ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստկան Դարեն Ուիլսոնը սպանել էր 18-ամյա սեւամորթ Մայքլ Բրաունին: Ոստիկանության վարկածով՝ երիտասարդը հարձակվել էր ոստիկանների վրա: