Վայքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման հենց առաջին օրը՝ դեկտեմբերի 24-ին, իր փաստաթղթերն է ներկայացրել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը: NEWS.am-ի թղթակցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ երեկ իր փաստաթղթերն է ներկայացրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արագած Հակոբի Սաղաթելյանը:
Նա «Վայք» Ջրօգտագործողների ընկերություն գործադիր տնօրենն է:
Նշենք, որ Վայքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների փաստաթղթերի ընդունումը լինելու է դեկտեմբերի 24-28:Թեկնածուների գրանցումը կլինի դեկտեմբերի 28-30-ը, նախընտրական քարոզչությունը՝ հունվարի 6-16, իսկ արտահերթ ընտրությունները կկայանան հունվարի 18-ին:
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: