Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի առաջ այսօր՝ փետրվարի 5-ին, վաղ առավոտից վիճաբանություն է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ ոստիկանների միջեւ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր ժամը 13.00-ին նախատեսված է իրեն ասուլիսը Բերձորի դեպքերի վերաբերյալ, այնուհետեւ ավտոերթը:

Այժմ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները իրենց մեքենաները ցանկանում են կանգնեցնել թատրոնի առաջ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: «Ուզում են հանենք մեքենաները, բայց մենք օրինական տեղ ենք կանգնեցրել, ասում են՝ պատվիրակություն կա, բայց դա սուտ է»,-ասաց Կարո Եղնուկյանը: Ի դեպ, հեռախոսով էլ լսելի էին վիճաբանության ձայները: