News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիրք նվիրելու ավանդույթը վերականգնվել է 2008 թվականին, Հայաստանի գրողների միության նախագահի առաջարկությամբ: Տոնը նշելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի կառավարությունը:

Օրն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է հայ խոշորագույն գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը (1869-1923):

Օրվա առիթով հանրապետությունում Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում: Հայաստանում ձգտում են վերածնել նախկին ավանդույթները եւ նոր սերնդի շրջանում վերականգնել գրքի հանդեպ հետաքրքրությունը:

Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող միջոցառումների շարքում են հանրային ընթերցումները, մշակութային ակցիաները, ընթերցողների հետ հայ գրողների հանդիպումները եւ, իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է իրեն հարազատ մարդուն նվեր մատուցել՝ գիրք նվիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ