ԱՄՆ նախագահի գործունեությունը պարբերաբար լուսաբանող հեռուստաալիքները Թրամփին բոյկոտ են հայտարարել՝ Սպիտակ տանը աշխատելուց իրենց գործընկերներին հեռացնելուց հետո, հաղորդում է BBC-ն։

Այդ աննախադեպ բոյկոտը կապված է այն բանի հետ, որ ուրբաթ Թրամփը CNN-ին, ինչպես նաև Politico և MS NOW պարբերականներին արգելել է աշխատել Սպիտակ տանը՝ նրանց, ինչպես ինքն է արտահայտվել, իր գործունեության բացասական լուսաբանման պատճառով։

Թեև Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը արգելքի տակ չեն հայտնվել, նրանք հայտարարել են, որ գործընկերների հետ համերաշխությունից ելնելով՝ չեն ապահովի նախագահի հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ այդ սահմանափակումները մնում են ուժի մեջ։

«Տեղեկացնում ենք, որ այսօրվանից սկսած հեռուստատեսային press pul-ը չի լուսաբանելու նախագահի մասնակցությամբ այն միջոցառումները, որոնք նախատեսված են նախագահի գործունեությունը պարբերաբար լուսաբանման համար»,- ասվում է Fox News-ի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար Բրայան Բոութոնի հաղորդագրության մեջ, որը ներկայում ղեկավարում է press pul-ը։