ԱՄՆ-ն և Թուրքիան աջակցում են Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Մենք արդեն համագործակցում ենք տարածաշրջանային և գլոբալ հարցերով՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս և Բալկաններ։ Մեր երկրները միաժամանակ ձգտում են նվազեցնել Սև ծովում լարվածության սրման ռիսկերը, ապահովել նավագնացության անվտանգությունը և Սև ծովը դարձնել համագործակցության, ոչ թե խնդիրների աղբյուր»,- նշել է նա։





























