News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում 2006-2015թթ վերելակների անսարքության հետ կապված 18 դեպք է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ 18 դեպքերի արդյունքում եղել է 8 զոհ, 16 վիրավոր: Վոլոդյա Հովսեփյանը նշեց, որ այդ դեպքերի արդյունքում վերելակ շահագործողներին տարբեր տույժերի են ենթարկել, օրինակ՝ տուգանել, կասեցրել գործունեությունը:

Ինչ վերաբերում է վերջին դեպքին, ապա այժմ այդ շենքում վերելակը չի աշխատում եւ հայտնի չէ՝ երբ կլինի, այն կապարակնքված է քննիչների կողմից: Տեխնիկական անվտանգության կենտրոնը այս դեպքի հետ կապված տեխնիկական փորձաքննություն է նշանակել, որը կպարզի դեպքի պատճառները եւ հանգամանքները: Հայտնի է, որ վերելակը փորձաքննություն չէր անցել, ինչի համար նախատեսված է տուգանք՝ 1մլն դրամի չափով: Նախնական տեղեկություններով՝ վերելակի խցիկի վրա հատուկ ամրաններ կան, որից կախվում է ճոպանը, դա կտրվել է, ինչի հետեւանքով վերելակը պոկվել է եւ աղջիկը տեղում մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել եւ վայր է ընկել. խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 35 տ.) դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ