News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով նախապես չխոստացած պարտակում մեղադրանքով 5 կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը եւ ընտրված խափանման միջոց կալանքը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում:

Այսպես, մեզ հաջողվեց պարզել, որ մեղադրյալներից Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբոր՝ Սուրեն Երեմյանի փաստաբանը ՀՔԾ պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանն է: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում: Նրանք գտնում են, որ անհիմն են կալանավորել Սուրեն Երեմյանին, կասկածը բավարարող հիմնավոր նյութեր չեն ներկայացվել, կալանքի հիմքերը բացակայում են: Արմեն Նադիրյանն ասաց, որ խափանման միջոցի հարցով դիմել են Վերաքննիչ դատարան, նախաքննական մարմնին միջնորդություն են ներկայացրել, որ հարցաքննեն նրան մի շարք հանգամանքների վերաբերյալ:  Փաստաբանից տեղեկացանք, որ իր պաշտպանյալը ընդամենը ճանաչել է գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող, ավելի ուշ նախաքննական մարմնին ներկայացած Ծգլին:

Մեղադրյալներից Սուրեն Երեմյանի եղբոր՝ Կարեն Երեմյանի պաշտպանն էլ փաստաբան Հրանտ Անանյանն է, նա եւս մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: Նրանք եւս կալանքի սանկցիան բողոքարկել են Վերաքննիչ դատարանում՝ ակնկալելով ինչ-որ փոփոխություն, պաշտպանական կողմը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է, չկա որեւէ ապացույց, իսկ  նկարագրված փաստերը հանցակամ չեն պարունակում: «Կալանքի սանկցիայի ժամանակ պետք է որոշակի նյութեր ներկայացնել, իսկ դրանք բավարար չեն նման հետեւողությունների հանգելու համար, մեղսագրվող արարքը չի համապատասխանում 334-րդ հոդվածի բնութագրին, դա նախաքննության մարմնի իրավական գնահատականն է, որը չունի փաստական հիմք»,-ասաց նա: Հրանտ Անանյանը նշեց, որ սպանության մեջ մեղադրվողներից մեկին՝ Ծգլին,  իր պաշտպանյալը ընդամենը ճանաչել է եւ դեպքի օրը տեսել: Նրանք ընդհանուր ծանոթներ են եղել, որեւէ մտերիմ, ընկերական, բարեկամական կապ չի եղել, իսկ դեպքի օրը երեքով եկել են «Միլենա» տաքսի  ծառայություն, մեքենա վերցրել ու գնացել ուրիշ տեղ: Այժմ նախաքննական մարմինը նրան մեղադրում է այդ տեսագրությունը վերացնելու մեջ, մինչդեռ, փաստաբանի պնդմամբ, տաքսի ծառայության գրասենյակում տեսագրող սարքը կրիչ չունի, տեսագրությանը կարող ես հետեւել օնլյան ռեժիմով, եւ քանի որ նախաքննական մարմինը չի կարողանում կրիչը գտնել, ենթադրում են, որ դա վերացրել են: Հրանտ Անանյանը շեշտեց, որ եթե անգամ նախաքննական մարմինը ապացուցի, որ տեսագրությունը ջնջել են, ապա դա քրեաիրավական բնութագիր չունի:

Գործի շրջանակներում որպես մեղադրյալ կալանավորված Նարեկ Հովսեփյանը այն երիտասարդն է, ով Գաստիկին, Ծգլին եւ Տլեին «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակի մոտից տեղափոխել է Նոր Նորք՝ այգիների մոտ: Նրա փաստաբանը Լեւոն Ղազարյանն է, վերջինս NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: Նա նշեց, որ իրենք եւս համաձայն չեն մեղադրանքի հետ եւ բողոքարկել են խափանման միջոցը:  Լեւոն Ղազարյանից տեղեկացանք, որ Նարեկ Հովսեփյանը աշխատել է «Միլենա» տաքսի ծառայությունում, տնօրենի չգրանցված տեղակալ է եղել, ընթացիկ հարցերով է զբաղվել: Նա նշեց, որ երեք մեղադրյալներից մեկին իր պաշտպանյալը ճանաչել է որպես թաղամասի բնակիչ, ծանոթներ են եղել, բայց չի իմացել, որ որեւէ հանցանք են կատարել, ընդամենը մեքենա են խնդրել տեղ գնալու համար, ինքն էլ տեղափոխել է եւ նրան դրա դիմաց վճարել են 2000 դրամ՝ որպես ճանապարահածախս եւ վառելիքի գումար:

Կալանավորվածներից մյուս երկուսի փաստաբանի հետ չհաջողվեց կապ հաստատել, նրանք չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ էլ անհասանելի են:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986..

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն, այժմ կալանավորված է: Իսկ դրանից առաջ էլ կալանավորվել էին եւս  5 հոգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ