News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր տարիներ այս հողերի վրա ապրեցին… Սակայն այս պատմական ողբերգության հետ չբախվեցին: Իրենց լեզուն, կրոնը, ինքնությունը տարիներ շարունակ ստիպված եղան թաքցնել իրենց հարևաններից, նույնիսկ երեխաներից: Նրանք հայերն են, ովքեր այս հողերի հին ազգերից են…

Նախորդ մասերը կարող եք կարդալ. Մաս 1, մաս 2, մաս 3

Մարթա Սյոմեք, 20 տարեկան

Հայրս Ադըյամանի` Քահթայի հայերից է, մայրս էլ Գերգերիի ասորական մի ընտանիքից է սերում… Հայրս մանկության տարիներին` մինչև 9 տարեկանը, մզկիթ է տարվել-բերվել և կարծել է, որ մուսուլման է: Երբ մեր պապերը ցեղասպանության ժամանակ կոտորվել են, երեխաները վերցվել են գյուղի որոշ մուսուլման ընտանիքների կողմից և «մուսուլմանացման» գործընթացի են ենթարկվել: Սակայն այդ ժամանակաշրջանում էլ, հետագայում էլ բոլորն ամեն ինչ գիտեին: Կրկին նման մի պատմությունից հայրս փողոցում է իմացել, որ հայ է: Երբ ընկերները «գյավուր» են ձայնել, տուն գնալով հորը հարցնում է, թե գյավուրն ինչ է: Իմանում է, որ հայ է, ինչը թաքցվել է մինչ այդ պահը, և որ մանկուց մուսուլմանի պես է մեծացվել: Սա իմանալուց հետո հայրս ցանկանում է ապրել իր արժեքներով և իր ցեղն էլ այդ արժեքների հիման վրա շարունակել: Եվ կյանքը շարունակում է որպես քրիստոնյա: Մեր բարեկամների մեջ կան նաև այնպիսիները, ովքեր հասարակական ճնշման պատճառով դեռ մուսուլմանի պես են ապրում: Սակայն հայրս սա չի նախընտրում և ասորի աղջկա` մորս հետ է ամուսնանում: Մինչև 3 տարեկան դառնալս մնում ենք Ադըյամանում, իսկ հետո տեղափոխվում ենք Ստամբուլ:

Մենք ըստ էության հայ ենք, ըստ էության ասորի ենք, ըստ էության Թուրքիայի բնակիչ ենք, բայց ոչ մեկն էլ չենք

Թեեւ հայրս ծագումով հայ էր٫ մորս հետ ամուսնանալուց հետո ասորիացվում է: Քանի որ չկա մեկը, ով տեր կանգնի հայերին: Հայրս էլ միշտ ասում է. «Ես ասորիություն անող հայ եմ»: 1915 թ. և հետո ցիր ու ցան եղած հայերին ասորիներն են տեր կանգնում: Եվ նրանք էլ մուսուլմանականացման փոխարեն ասորացումն են նախընտրում: Սա մեզ համար իրականում շատ ավելի խճճված իրավիճակ է: Քանի որ մենք ըստ էության հայ ենք, ըստ էության ասորի ենք, ըստ էության Թուրքիայի բնակիչ ենք, բայց ոչ մեկն էլ չենք: Բոլորն ենք, սակայն ոչ մի կաղապարի մեջ չենք կարողանում տեղավորվել:

Ասորերեն սովորեցի, սակայն դպրոց չունենք

Ասորական մշակույին ծանոթանալու համար ասորերեն սովորեցի, սակայն մենք մի դպրոց անգամ չունենք: Քանի որ հույներն ու հայերն ավելի մեծ համայնք են, այս հարցում ավելի շահեկան վիճակում են: Այն պատճառով, որ դպրոց չունենք, կարողանում ենք կրթություն ստանալ միայն եկեղեցիներում: Եթե միայն հայ լինեմ, կարող եմ հայկական դպրոցում սովորել, սակայն որպես հայկական արմատներով ասորի` պետական դպրոցներում սովորելն ինձ որևէ օգուտ չի տալիս:

Երբ լիցեյում ասում էի, որ ասորի եմ, ընկերներս չգիտեի, թե ինչ է եղել, սակայն հետաքրքրվում էին: Հայերի նկատմամբ լուրջ նախապաշարմունքների պարագայում երբ ասում էի` ասորի եմ, ավելի դրական ընդունելություն էի գտնում: Երբ սկսում էի հայերի հետ կապված որևէ բան ասել, գիտեի, որ ասելու են` «Ի՞նչ կարիք կա: Արդեն իսկ գիտենք, որ դավաճան են»: Սակայն երբ առանց որևէ գաղափարի վրա համառելու իմ իմացածն եմ պատմում, դիմացինս էլ իր որոշումն արդեն կայացրած է լինում:

ԵՐԴՎԵՑԻ, ՈՐ ՉԵՄ ԼՌԵԼՈՒ

Ոչ թե Մելթեմ, այլ Մարթա

Անձնագրումս անունս Մելթեմ է նշված: Սակայն երբ ընտանիքիս աջակցությամբ սկսեցինք կիրառել մկրտության անունս` Մարթան, փոխեցինք նաև անձնագրում նշված անունը: Անշուշտ նախակրթարանի և լիցեյի ժամանակաշրջանից ինձ միշտ Մերթեմ անունով են դիմել: Այս ժամանակաշրջանում٫ շնորհիվ նրբազգաց մարդկանց և այն տպավորության, որ ես դրանից ավելի գոհ եմ լինում, ի վերջո Մարթան ավելի շատ նախընտրեցինք: Երբ նախակրթարանում էի, հայ լինելս թաքցնելու կարիք էի զգում٫ քանի որ ամաչում էի: Այդ ամաչկոտության պատճառով որևէ մեկի հետ չեմ կիսվել: Մի օր երբ ընկերս թերթ էր կարդում, ընթերցեց «Սպանված հայ վիժվածք Հրանտ Դինք» արտահայտությունը: Կարող եմ ասել` սա դարձավ վերջին դեպքը, որ ես լուռ մնամ: Երդվեցի, որ սրանից հետո նման որևէ դեպքի նկատմամբ լուռ չեմ մնա: Այս պատճառով Հրանտ Դինքն ինձ համար բեկումնային կետ է: Լիցեյ գալով` սկսեցի բաց կերպով ապրել իմ ինքնությամբ ու պատմել դրա մասին: Նույնիսկ կրոնի դասերին ուսուցիչների հետ բանավիճել եմ: Ցավս էր և՛ իմանալ ամեն ինչի մասին, ինչ խոսվում էր, և՛ դրանց պատասխանը տալ: Եվ ամենակարևորը՝ կոտրել մարդկանց մեջ առկա այս նախապաշարմունքը: Այս պատճառով միշտ պայքարեցի, խոսեցի, լռեցի: Այս դիմադրությունը և՛ ինձ, և՛ դիմացիններիս համար կարևոր դրական արդյունքներ ծնեց: Ե՛վ ես չլռեցի, և՛ իմ իմացած ճշմարտությունը պատմեցի նրանց: Լիցեյում ընկերներս, ուսուցիչներս, ներառյալ նաև տնօրենի օգնականը٫ բոլորը սովորեն էին ինձ Մարթա կոչել: Օրինակ` հորս անունն էլ անձնագրում մինչև հիմա Ռամազան է նշված: Անշուշտ, սովորությունները հեշտությամբ չեն փոխվում, սակայն մկրտվելուց հետո Յուհաննա անունը ստացավ, մենք էլ մեր մեջ սկսեցինք այդ անունը կիրառել:

Ի՞նչ անեն հայկական ընտանիքները

Ընտանիքս տեղյակ չէր, որ նախակրթարանում ես թաքցրել եմ իմ ինքնությունը: Եթե իմանային, հաստատ կբարկանային: Այսինքն` անհրաժեշտ է, որ հայկական ընտանիքները նախ իրենք իրենց ճանաչեն, հետո էլ այդ ինքնության հիման վրա օժանդակեն իրենց երեխաներին: Իմ այս դիմադրության համար ամենամեծ աջակիցը ընտանիքս էր:

Հեռանա՞լ Թուրքիայից. խոսքիցս հրաժարվել չի լինի. եթե վատը կա, անշուշտ, լավն էլ կա

Ինձ համար կարեւորն այն է, որ իմ լույսը պահելով` ինչ-որ բան կարողանամ անել: Ինքս ինձ խոսք էի տվել կոտրել մարդկանց նախապաշարմունքներն ու նրանց պատմել «մեր» մասին: Հիմա այս խոսքիցս հրաժարվել٫ հեռանալ չի լինի: 1915թ. իմ պապերին սպանել են իրենց ամենամոտ հարևանները, սակայն մյուս հարևաններն էլ տեր են կարնգնել և թաքցրել են: Այսինքն` եթե վատը կա, անշուշտ, լավն էլ կա: Հավատում եմ, որ այս ընթացքը փոխվելու է: Ուստի ուրիշ բան չեմ կարող անել, քան ջանալ, որ լույսս չմարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ