Գյումրիում մարտի 28-ին «Հիմնադիր Խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ Հրաչիկ Միրզոյանի դանակահարության համար ապրիլի 1-ին ձերբակալված Կամո Խաչատրյանը կալանավորվեց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Կամո Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը:

Նշենք, որ ապրիլի 1-ին Կամո Խաչատրյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի»՝ մարտի 28-ին նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Գյումրիում դանակահարվել էր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։