News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Վաղարշապատի հիվանդանոցից  Երեւան է տեղափոխվել 3 հոգի: Գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, գազալցակայանի սեփականատեր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը եւ եղբայրը՝  նորից Արմեն Հակոբյանը, գտնվում են Այրվածքաբանական կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանն ասաց, որ երեքն էլ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում,  Հակոբ Հակոբյանի որդու վիճակը ծանր է, առկա է 40 տոկոս այրված, իսկ եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է՝ մոտ 86 տոկոս այրվածք:

Հիմնականում այրվածքներ են ստացել ձեռքերի, ոտքերի, դեմքի, կրծքավանդակի հատվածում, իսկ ամենացավալին այն է, որ այրվել են նաեւ շնչուղիները: Նորայր Դավիդյանն ասաց, որ նախկին պատգամավորի եղբոր կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Այժմ նրանց շոկից դուրս բերելու միջոցառումներ են իրականացվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում, այսօր՝ մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները: Վիրավո-րներին տեղափոխել են «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ